Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Աշխարհաքաղաքական օրինաչափություններ

Աշխարհաքաղաքական օրինաչափություններ
04.08.2024 | 08:51

Միաբևեռության և բազմաբևեռության պրոբլեմը սովորաբար քննարկվում է աշխարհաքաղաքական տեսանկյունից, բայց այն շատ լայն տարածում ունի բոլոր մակարդակների մարդկային համակարգերի համար, սկսած անձ մակարդակից և վեր։

Ընդհանուր առմամբ այս պրոբլեմը սերտորեն կապված է լիդերության պրոբլեմի հետ, որը մանրամասնորեն ուսումնասիրված է ամենատարբեր տեսանկյուններից։

Փաստորեն միաբևեռությունը դա այն դեպքն է, երբ աշխարհը ունենում է մեկ դոմինանտ լիդեր, որը հնարավոր է միայն խիստ զարգացած կոմունիկացիայի ու տրանսպորտային միջոցների դեպքում, որտեղ կենտրոնականը կենտրոնի կողմից մասերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու պրոբլեմն է։

Կենտրոնի կողմից մասերի նկատմամբ վերահսկողություն սահմանելն էլ ունի ֆինանսական և ուժային բաղադրիչներ, որոնց ինչ-որ շեմային կրիտիկական արժեքներից վերև, տվյալ պայմաններում միաբևեռությունը կունենա կայունության պաշար, իսկ այդ կրիտիկական արժեքներից ներքև միաբևեռությունը կլինի անկայուն, և համակարգը անցում կկատարի դեպի երկբևեռ ռեժիմ։

Մարդկանց միջև կոմունիկացիայի, տրանսպորտային միջոցների ու տեխնոլոգիաների հարաբերական ավելի ցածր մակարդակի դեպքում, որոնց համապատասխանում են մարդկային համակարգերի ավելի ցածր ֆինանսական և ուժային հնարավորություններ, երկբևեռ ռեժիմից անցում կկատարվի դեպի բազմաբևեռ ռեժիմը։

Եթե այս ուղղությամբ հետ գնանք մինչև վաղնջական ժամանակներ, ապա տարբեր ցեղային միությունները կլինեն մի-մի բևեռ։

Այսինքն, տարբեր չափի ու տեսակի հզորություն ունեցող մարդկային բնույթի բևեռների կյանքը, գոյացումն ու քայքայումը ենթարկվում են մարդկային համակարգերի կյանքին բնորոշ օրինաչափությունների, որոնք արտացոլում են նրանց ագրեգատ հնարավորություններն ու քաղաքակրթական մակարդակը՝ նորառյալ՝ ռեսուրսները, տեխնոլոգիաները և այլն։

Նման բարդ պրոբլեմների ադեքվատ ու հուսալի անալիզը հնարավոր է միայն հիմնարար բնույթի գիտական մոտեցումներով։

Այդպիսի գիտական մոտեցում է մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունը, որի հիմքը մարդկային կյանքի հարատևման սկզբունքն է, որից բխում են կյանքի հիմնական օրինաչափությունները, այդ թվում՝ բևեռների ու լիդերության հետ կապված օրինաչափությունները։

Մասնավորապես, այս տեսությունը բացատրում է տարբեր հզորություն ունեցող մարդկային բևեռների ֆինանսական և ուժային բաղադրիչների փոխադարձ կապն ու պատմական պրոցեսում նրանց դոմինանտ դիրքի էվոլյուցիան մեկը մյուսի նկատմամբ։

Այդ անալիզն ասում է, որ հին պատմական ժամանակներում, մարդկային համակարգերում ուժային բաղադրիչի բացարձակ դոմինանտ դիրքից սկսած, մարդկային իրավունքների ու ազատության աճի և մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքի հետ միասին, աստիճանաբար հզորության ֆինանսական բաղադրիչի դերը մարդկային համակարգերի կյանքում աճել է և դարձել կառավարման հզոր գործոն՝ որոշ դեպքերում դոմինանտ դառնալով ուժային բաղադրիչի նկատմամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ